«Զվարճալի Ամանոր»` Ազատության հրապարակում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Նոր տարին Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում հատուկ մանուկների համար կազմակերպվել է համերգային ուրախ ծրագիր: Ազատության հրապարակում անցկացված «Զվարճալի Ամանոր» խորագրով միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել մանկական համույթներ, փոքրիկ կատարողներ:
Այս տարի Սառցե քաղաքի բեմում ներկայացվել է թատերականացված ներկայացում, որի ավարտին հաղթել է բարին: Պատանի հանդիսատեսի թատրոնն էլ մանուկներին անակնկալ է մատուցել՝ ներկայացնելով «Բրեմենյան երաժիշտները»:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսատես երեխաներն իրենց ծնողների հետ դարձել են տոնախմբության անմիջական մասնակիցը:
Նշենք, որ Ազատության հրապարակում տոնական միջոցառում է նախատեսված նաև հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Իսկ հունվարի 13-ին կկայանա ամանորյա տոնական միջոցառումների եզրափակիչ համերգը: