Volvo-ն առաջին անգամ մեքենայում Skype է ներկառուցել (տեսանյութ)
Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը դարձել է առաջին ավտոբրենդը, որն իր ստեղծած փոխադրամիջոցում ներկառուցել է հանրահայտ Skype հեռահաղորդակցային հավելվածը:
Այս մասին հայտնում է motor.ru-ն` մանրամասնելով, որ հավելվածի գործառույթները սահմանափակվում են միայն ձայնային զանգեր կատարելով ու կոնֆերենց կապի ապահովմամբ:
Նշվում է, որ նորարարությունը կիրառվելու է միայն XC90 քրոսովերում, ինչպես նաև S90 սեդանում ու V90 ունիվերսալ մոդելում:
Հետաքրքրական է, որ վարորդը կկարողանա օգտվել Skype for Business հավելվածից ինչպես մուլտիմեդիական համակարգի թաչսքրինի, այնպես էլ ղեկին տեղադրված հատուկ կոճակների միջոցով: