Թուրքիայում ավելի քան 1600 մարդ է ձերբակալվել սոցցանցերում ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով
Թուրքիայի իշխանությունները վերջին կես տարում ավելի քան 1600 մարդու են ձերբակալել` համացանցում ահաբեկչությանն աջակցելու կամ երկրի ղեկավարությանը վիրավորելու կասկածանքով: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է երկրի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
«Վերջին վեց ամսում դատական վարույթ է սկսվել 3710 մարդու նկատմամբ` նրանց կողմից սոցիալական կայքերում և մամուլում ատելություն հրահրելու, երկրի ղեկավարությանը վիրավորելու, երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը խաթարելու, ահաբեկչության քարոզչության կասկածանքով», - ասվում է թուրքական ՆԳ նախարարության հայտարարության մեջ:
Վարույթի արդյունքում 1656 մարդ ձերբակալվել է, 1200-ն ազատ են արձակվել, բայց գտնվում են դատական վերահսկողության ներքո:
Եվս 10 000 մարդու նկատմամբ շարունակվում է հետաքաննությունը կամ դատական գործընթացները: