ԱՄՆ-ում «Սանտա Կլաուսը» բանկ է թալանել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում Սանտա Կլաուսի հանդերձանքով տղամարդը բանկ է թալանել: Корреспондент-ի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան City Employee Credit Union բանկի բաժանմունքներից մեկում:
Տղամարդը ներխուժել է բանկ` կարմիր պիջակով ու ժպտոցող Սանտայի պատկերով դիմակով: Նա սկսել է կոնֆետներ բաժանել մարդկանց, այնուհետև մոտեցել է գանձարկղին և բանկի աշխատակցին երկտող է փոխանցել` փողերն իրեն տալու պահանջով:
Ստանալով կանխիկ գումարը` չարագործը դուրս է եկել բանկից և թաքնվել: Միևնույն ժամանակ աղբյուրը չի հայտնում` սպառնացե՞լ է արդյոք հանցագործը որևէ տեսակի զենքով, թե ոչ: Չին նշվում նաև, թե որքան գումար է նա գողացել:
Ոստիկանությունը որոնման աշխատանքներ է կատարում: