Գերմանիայում ամանորյա տոների ժամանակ կուժեղացվեն անվտանգության միջոցառումները
Բեռլինում երկուշաբթի գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի ղեկավարությունը որոշում է կայացրել ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամանորյա տոների ժամանակ: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
Դե Մեզյերի խոսքով` երկրի բնակիչները «պետք է զգոնություն ցուցաբերեն միմյանց և իրենց շուրջը կատարվողի նկատմամբ»: Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերն իր հերթին, հեռուստատեսությամբ հայտարարել է, որ մայրաքաղաքի ոստիկանությունը զգալիորեն կընդլայնի իր ներկայությունը քաղաքում:
Դեկտեմբերի 12-ին Քյոլնի իշխանությունները հայտարարել էին, որ ամանորյա տոներին փողոցային հերթապահության դուրս կգա 1500 ոստիկան, իսկ գլխավոր կայարանի տարածքում կհերթապահի դաշնային ոստիկանության 300 աշխատակից: Օրինապահների ընդհանուր թվաքնակը նախորդ տարվա համեմատ կավելանա 10 անգամ: