Փոքրիկ բրիտանացու արձագանքը` լույս աշխարհ գալուց ամիսներ անց ծնողների ձայնն առաջին անգամ լսելիս (տեսանյութ)
Բրիտանիայում մի քանի ամիս առաջ լույս աշխարհ եկած փոքրիկն առաջին անգամ կարողացել է լսել ծնողների ձայնը, և նրա արձագանքն ուղղակի հուզիչ է:
Ինչպես գրում է Daily Mail-ը, փոքրիկը, ով 3 շաբաթականում կորցրել է լսողությունը, իրական սուրբծննդյան նվեր է ստացել: Երկու ամիս անց հատուկ սարքի օգնությամբ նա կրկին կարողացել է լսել և ծնողների ձայնին արձագանքել է ջերմ ժպիտով:
Թերին և Դրյու Ռուզիները տեսագրել են իրենց որդու արձագանքը. փոքրիկ Արչերը նախ լաց էր լինում, երբ տեղադրում էին լսողական սարքը, սակայն վայրկյաններ անց հայրիկի և մայրիկի ձայնը լսելով` նա սկսում է ժպտալ: