Փարիզում բացվել է աշխարհում ամենամեծ փակ սահադաշտը (լուսանկարներ)
Ելիսեյան դաշտերի մոտակայքում գտնվող Մեծ պալատի (Grand Palais) կամարների ներքո դեկտեմբերի 16-ին հսկայական սահադաշտ է բացվել` 2700 քառ. մետր մակերեսով:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, երրորդ անգամ Փարիզի Մեծ պալատում սուրբծննդյան և ամանորյա տոներին ընդառաջ հսկայական սահադաշտ է բացվում: Այն պատրաստելու համար մեկ շաբաթ է պահանջվել: Սառույցի տակով խողովակներ են անցնում, որոնց միջով գլիկոլ է հոսում, որը սառեցնում է մակերեսին գտնվող ջուրը:
Ինչպես նշվում է, երեկոյան 21:00-ին մինչև 02:00-ն սահադաշտը վերածվում է հսկայական պարահրապարակի, լուսային շոու է սկսվում, իսկ երաժշտությունն ապահովում են դիջեյները: