Մոուրինյուն ՄՅՈւ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու դեպքում կարող է վաստակել 135 մլն ֆունտ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է մեծ գումար վաստակել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու դեպքում:
Ամռանը պորտուգալացի մասնագետի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր, սակայն մանչեսթերցիները պատրաստ են երկարաձգել այն:
Ինչպես տեղեկացնում է «Daily Express»-ը, պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը: Եթե նա համաձայնության տա, ապա այդ ընթացքում կվաստակի 135 մլն ֆունտ ստերլինգ:
Անգլիայի առաջնության 17-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 6-րդ տեղը: