Մարիտիմուն հաղթել է Գևորգ Ղազարյանի մասնակցությամբ խաղում (տեսանյութ)
Պորտուգալիայի առաջնության 14-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Ֆեյրենշեին»:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ընդգրկված է եղել իր թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Հանդիպման 11-րդ րոպեին Ղազարյանը հոնքի հատվածում վնասվածք է ստացել մրցակցի դարպասապահի հետ բախման արդյունքում, սակայն շարունակել է հանդիպումը, իսկ 84-րդ րոպեին արժանացել է դեղին քարտի:
Այս հաղթանակից հետո «Մարիտիմուն» 20 միավորով 7-րդ տեղում է:
«Մարիտիմու» - «Ֆեյրենշե» - 2:0