Ռուսաստանը սիրիացի մանուկների համար ավելի քան 40 տոննա նվերներ է ուղարկել
Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռները Սիրիա են տեղափոխել ավելի քան 40 տոննա նվեր՝ նախատեսված սիրիացի փոքրիկների համար:
Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ նվերները հավաքվել են «Ռուսաստանի մանուկները՝ Սիրիայի մանուկներին» համառուսական ակցիայի շրջանակում:
Հայտնի է, որ նվերները փոխանցվելու են բոլոր այն սիրիացի երեխաներին, որոնք ապրում են կառավարական բանակի կողմից վերահսկվող տարածքներում:
ՌԴ պաշտպանության նախարարությունից հավելել են, որ այժմ նախապատրաստվում է նվերների հատուկ խմբաքանակ ազատագրված Հալեպ ուղարկվելու համար: