«Jose» համալիրի հարակից տարածքից զինված երիտասարդներ են բերման ենթարկվել ոստիկանության բաժին
Դեկտեմբերի 17-ի գիշերը «Jose» համալիրի հարակից տարածքից զինված երիտասարդներ են բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Իրավապահները «Jose» համալիրի հարակից տարածքում կայանած «Porsche» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հրացան են նկատել:
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդներին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության բաժին. այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Կան բերման ենթարկված քաղաքացիներ: Նրանց մեքենան գտնվում է այս պահին Ոստիկանության կենտորոնական բաժնի բակում»,-ասացին ոստիկանությունից՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են: