Շապեկոենսեն կհայտարարվի Կոպա Սուդամերիկայի հաղթող
Բրազիլական «Շապեկոենսեն», որն օրեր առաջ ողբերգական ավիավթարի էր ենթարկվել, կճանաչվի 2016 թվականի Կոպա Սուդամերիկայի հաղթող,- տեղեկացնում է Globo.com-ը:
Այսօր մրցաշարի գործող չեմպիոն «Սանտա Ֆեն» գավաթը փոխանցել է «Շապեկոենսեի» ներկայացուցչին: Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 21-ին Հարավամերիկյան կոնֆեդերացիայի խորհրդի նիստում «Շապեկոենսեն» պաշտոնապես կհայտարարվի մրցաշարի հաղթող:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին բրազիլական ակումբը պետք է հանդիպեր «Աթլետիկո Նասյոնալի» հետ: Ավիավթարից հետո «Աթլետիկո Նասյոնալը» հրաժարվել է գավաթից: