Նեյմարն ավտովթարի է ենթարկվել (լուսանկար)
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ՃՏՊ-ի է ենթարկվել,- հայտնում է «Sport 3»-ը:
Բրազիլացին «Ferrari 458 Spider» ավտոմեքենայով գնալիս է եղել ակումբի մարզաբազայից, երբ բախվել է արգելապատնեշին:
Նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածքներ չի ստացել: Լուսանկարից երևում է, որ վնասվել է մեքենայի փոքր հատված: