9 բան, որ անում են հաջողակ մարդիկ հանգստյան օրերին
Հաջողակ մարդիկ գիտակցում են իրենց անելիքները նախապես ծրագրելու առավելությունը ինչպես աշխատանքում, այնպես էլ հանգստի ժամանակ: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում միջազգային բիզնեսի վերլուծաբան Մայքլ Քերի դրույթներն այն մասին, թե ինչ են անում հաջողակ մարդիկ արձակուրդների ընթացքում և հանգստյան օրերին:
1.Նրանք նախապես են ծրագրում: Շատ հաջողակ մարդիկ ծրագրում են իրենց անելիքները, այդպիսով նրանք չեն տրվում աշխատանքի գայթակղությանը: Նրանք ամրագրումներ են անում, խանութ են այցելում կամ կազմում իրենց և երեխաների զվարճանքների ժամանակացույցը:
2.Նրանք նախապատրաստվում են աշխատելիս: Անելիքների մեծ մասը նրանք կարգավորում են նախքան երկարատև հանգստի մեկնելը, որպեսզի հոգեպես հանգիստ լինեն և վայելեն արձակուրդը:
3.Նրանք անջատվում են: Հաջողակները կարգավորում են իրենց էլեկտրոնային նամակագրությունը կամ այլ հարցեր, ապա մի կողմ են դնում իրենց հեռախոսներն ու նոթբուքերը:
4.Նրանք ուղղակի ոչինչ չեն անում: Արձակուրդը երբեմն կարող է հոգնեցուցիչ դառնալ, երբ մտածում ես մեկնելու, պատրաստելու և այլ հարցերի մասին: Հաջողակ մարդիկ երբեմն ոչնչով չեն զբաղվում և իսկապես հանգստանում են:
5.Նրանք ժամանակ են անցկացնում ընտանիքի և ընկերների հետ: Հանգստյան օրերը ճիշտ ժամանակն է առավել շատ ուշադրություն դարձնելու ընտանիքին:
6.Նրանք կամավորություն են անում: Շատերը արժեվորում են իրենց ժամանակը բարեգործական աշխատանքներին հատկացնելը:
7.Նրանք զբոսնում են և վայելում բնությունը: Հանգստյան օրերը հիանալի հնարավորթյուն են տալիս մաքուր օդին զբոսնելու համար:
8.Նրանք մարզվում են: Հաջողակ մարդիկ հասկանում են մարզվելու կարևորությունը ֆիզիկական և հոգեկան առողջության համար:
9.Նրանք չեն մտածում աշխատանքի մասին: Սա բարդ խնդիր է շատերի համար, սակայն հաջողակ մարդիկ չեն մտածում սպասվելիք լարված աշխատանքի կամ ավարտված աշխատանքների մասին: Նրանք կենտրոնանում են ներկա ժամանակը վայելելու վրա: