Կրիշտիանու Ռոնալդուին ընկերուհու հետ նկատել են փարիզյան «Դիսնեյլենդում» (լուսանկարներ)
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «բռնացրել» են ընկերուհու հետ Փարիզի «Դիսնեյլենդ» զվարճանքների այգում զբոսնելիս, հաղորդում է The Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 31-ամյա մարզիկին տեսել են Ջորջինա Ռոդրիգեսի հետ՝ Լիսաբոն ուղևորվելուց առաջ, որտեղ նա պետք է մասնակցեր Չեմպիոնների լիգայի շրջանակում «Սպորտինգ» ակումբի հետ խաղին:
Նշվում է, որ ֆուտբոլիստը փորձել է աննկատ մնալ` ակնոց, գլխարկ և գլխանոց կրելով, սակայն շատ անցորդներ և զբոսաշրջիկներ ճանաչել են նրան: