Apple-ը ծալովի էկրանով iPhone է արտոնագրել
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը iPhone-ի նոր դիզայնի արտոնագիր է ստացել, որի համաձայն` սմարթֆոնի էկրանը ճկուն է լինելու, որը հնարավոր կլինի ծալել մեջտեղից:
Այս մասին տեղեկացնում է Apple Insider-ը` համեմատելով այդ տեխնոլոգիան Motorola ընկերության`1990-ականներին մեծ տարածում գտած ծալովի-բացովի հեռախոսների հետ: Ըստ Apple-ի արտոնագրի` սմարթֆոնը հնարավոր կլինի մեջտեղից ծալել առավել հարմարավետ պահելու համար:
Ծալելու մի քանի տարբերակ է նախատեսվում, ինչպես օրինակ` էկրանը ներսի կողմ կամ դրսի:
Պարբերականի տվյալներով` Apple-ը դժվար թե ծալովի սմարթֆոնը թողարկի մոտ ապագայում, սակայն որոշ տեղեկությունների համաձայն` ընկերությունը մտադիր է մետաղական ետնամասով OLED էկրանով ճկուն սմարթֆոն թողարկել արդեն 2017-ին: