Ավանդույթների և ժամանակակիցի բախում. ռուսական հարսանիքները` ֆոտոշարքով (լուսանկարներ)
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է ռուս լուսանկարիչ-վավերագրող Աննա Շուստիկովայի հեղինակած լուսանկարները, որոնք պատկերում են ՌԴ տարածքում տեղի ունեցած հարսանիքներն ու ավանդույթների ու ժամանակակիցի բախում ներկայացնում ամեն կադրում:
Կայքը գրում է, որ Շուստիկովան արժանացել է Photographic Society մրցանակաբաշխության`30 տարին չլրացած լավագույն լուսանկարչի կոչմանը:
Աննայի լուսանկարներում հիանալի կերպով արտացոլվում ու համադրվում են դարավոր ավանդույթները` կոստյումները, հին ծեսերը, և ժամանակակից կյանքը:
Լուսանկարն արվել է գնչուների ճամբարում, որտեղ հարսանիքներն այնքան կարևոր են, որքան Զատիկը կամ Սուրբ Ծնունդը: Շատ աղջիկներ սպիտակ զգեստներ են կրում` նմանվելով փոքրիկ հարսների:
Ռուսական հարսանիքների ժամանակ փեսացուն իր հարսնացուին «ստանալու» համար պետք է գումար վճարի:
Հարսանիքի ժամանակ հյուրերը գոչում են «Գորկո» (горько), ինչը բառացիորեն նշանակում է «դառը»: Այս արտահայտությունից հետո նորապսակները ստիպված են լինում համբուրվել:
Դաղստանում կրոնական հարսանիքների ժամանակ ավանդական պարեր, երգեր կամ ալկոհոլային խմիչքներ չեն լինում:
Դաղստանում կանայք և տղամարդիկ առանձին են նստում հարսանեկան արարողության ժամանակ: Այս լուսանկարում հյուրերը կանգնած են և պատրաստվում են ողջույնի խոսք ասել:
Գնչու տղաներն ու աղջիկները հաճախ ամուսնանում են 13-14 տարեկանում` թողնելով դպրոցը, ինչի հետևանքով նրանց կյանքերն ամբողջությամբ փոխվում են:
Տիպիկ «հարբած» տեսարան ռուսական գավառային հարսանիքի ժամանակ
Հարսանեկան «սելֆի»