Մյուլեր. Սան Մարինոյի պես ընտրանիների հետ հանդիպումները պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ կապ չունեն
Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը դեմ է գերխոշոր մրցաշարերում Սան Մարինոյի պես ընտրանիների մասնակցությանը:
«Սան Մարինոյի պես ընտրանիների հետ հանդիպումները կապ չունեն պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ: Չեմ հասկանում, թե ինչ իմաստ են պարունակում գաճաճ պետությունների հավաքականների հետ հանդիպումները, երբ մեր գրաֆիկն անչափ խիտ է:
Հասկանում եմ, որ Սան Մարինոյի համար կարևոր է խաղալ աշխարհի չեմպիոնների հետ, սակայն այսպիսի խաղերում ներառված է ավելորդ ռիսկ»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում corrieredellosport.it-ը: