Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Քանի դեռ «փոխզիջումներ» բառը կորուստ է ընկալվում, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում լուծում գտնելն անհնար է․կոնֆլիկտաբան

 Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի միջազգային ծառայության բաժնի դասախոս, «Imagine» հակամարտությունների վերափոխման կենտրոնի հիմնադիր-ղեկավար Փիլիպ Գամաղելյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում անընդհատ արծարծվող «փոխզիջումներ» արտահայտությունն այսօր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից որպես կորուստ է ընկալվում: Ըստ նրա՝ քանի դեռ այդ ընկալումը համատարած է, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում լուծում գտնելն անհնար է:

-Պարո՛ն Գամաղելյան, ես իզուր չնշեցի իմ խոսքում՝ «խաղաղ բանակցային գործընթաց» արտահայտությունը․ բոլորը դրա մասին խոսում էին, կարծես թե կոնֆլիկտի լուծմանն ուղղված ծրագրեր էին իրականացվում, բայց ապրիլին պատերազմն անխուսափելի եղավ: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետևանքով եղավ դա, կոնֆլիկտի լուծման որևէ տարբերակ չկա՞ր:

-Կարծում եմ, որ հակամարտության լուծման համար բավական բարենպաստ պայմաններ էին ստեղծվել 2008-2011 թվականներին, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նորընտիր նախագահներ Օբաման և Մեդվեդևը իրական ջանքեր էին գործադրում ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Դա այն հազվադեպ ժամանակահատվածներից էր առնվազն 2000-ից ի վեր, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստում էր լուծմանը, և հայերն ու ադրբեջանցիները հնարավորություն ունեին իրենց ապագան ինքնուրույն կերտել: Դա, իհարկե, պահանջում էր իրական համագործակցություն և փոխզիջումներ անելու պատրաստակամություն: Այս փոխզիջումներն անշուշտ բավական ցավոտ էին լինելու թե՛ մի կողմի համար, թե՛ մյուս: Ավելին ասեմ՝ արտաքին գործոնների բացակայության դեպքում, այդ փոխզիջումները կարող էին համարվել անընդունելի: Սակայն մենք փոքր պետություններ ենք, իսկ փոքր պետությունների վրա արտաքին գործոնների ազդեցությունը միշտ շատ զգալի է: Այս դեպքում հայերի և ադրբեջանցիների՝ միմյանց հետ ընդհանուր հայտարարի չգալու գինը ուրիշների խաղում խաղաքար դառնալն էր, և ինքնիշխանության աստիճանական կորուստը: Հակամարտությանը լուծում չգտնելու այս և շատ ուրիշ ցավալի հետևանքներն այսօր արդեն ակնհայտ են:

-Ենթադրում եմ, որ մինչև ապրիլ և գուցե ապրիլից հետո էլ հայերի և ադրբեջանցիների համատեղ մասնակցությամբ «Դիալոգ» ծրագրեր իրականացնում եք: Երկու երկրների առճակատումից հետո, Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ն են հարաբերությունները հասարակությունների միջև, որո՞նք են նրանց ցանկությունները:

-Հասարակությունների միջև հարաբերությունների մասին դժվար է դատել մի քանի խմբի հանդիպման հիման վրա: Հասարակությունները երբեք միատարր չեն, և նրանցում բավական խոր ներքին տարաձայնություններ կարող են լինել: Ինչ վերաբերում է այն խմբերին, որոնց հետ ես աշխատել եմ 2016-ի ապրիլից ի վեր, ապա կարող եմ ասել, որ որոշ մարդիկ հիասթափված են «մյուս կողմից», անվստահությունը խորացել է, համարում են, որ պատերազմն անխուսափելի է: Ուրիշները հիասթափված են իրենց իսկ կառավարություններից, որոնք տասնամյակների ընթացքում անունակ գտնվեցին լուծելու այս և շատ այլ խնդիրներ, և շարունակաբար հասարակություններին և հատկապես երիտասարդ տղաներին վտանգի են ենթարկում։ Կան նաև նրանք, ովքեր համարում են, որ հիմա հիասթափվելու կամ հուսահատվելու ժամանակը չէ, որ մեր ապագան ազգայնականների և անվերջ պատերազմի ձեռքը հանձնել չի կարելի, և անհրաժեշտ է առավել համառությամբ աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ: Անձամբ իմ շրջապատում թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերներիս մոտ հենց այս վերջին դիրքորոշումն է գերիշխող:

-Դուք խոսել եք, որ հանդիպումների ժամանակ լինում են նաև քաղաքական առաջարկություններ: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ի՞նչ քաղաքական առաջարկություններ են եղել, որոնք, ըստ Ձեզ, հիշարժան էին և կարելի կլիներ կիրառել և հաջողություն գրանցել:

-Մեր կազմակերպած հանդիպումների ժամանակ երբեք չենք աշխատել հիմնախնդրի ամբողջական քաղաքական լուծման ուղղությամբ: Խնդիրն այն է, որ քաղաքական լուծման մասին խոսելու մենաշնորհը վերցրել են իրենց վրա Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները։ Նրանք բավական պարզ ցուցադրում են, որ քաղաքացիական հասարակության կամ ակադեմիայի ձայնն այս հարցում լսելու նպատակ չունեն, չնայած որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից դուրս գալու հաջող գործընթացներ, լուծման նախապայմաններ ստեղծելու գործում հիմնվում են հենց ակադեմիայի և քաղաքացիական հասարակության վրա: Քանի որ ԼՂ հիմնախնդրի քաղաքական լուծման հարցում այդպիսի անհաջող կառավարական մենաշնորհ է գործում, մենք կենտրոնանում ենք ոչ թե հակամարտության քաղաքական լուծման կամ կարգավորման, այլ հակամարտության վերափոխման՝ տրանսֆորմացիայի վրա: Ո՞րն է սրանց տարբերությունը:

Հիմնախնդրի քաղաքական լուծման գաղափարը, ենթադրում եմ, բոլորին հասկանալի է: Սա ենթադրում է ստորագրված քաղաքական փաստաթուղթ, որը մանրամասնում է կառավարությունների կողմից իրենց վրա վերցրած պատասխանատվությունը, հստակ կատարվելիք քայլերն ու դրանց կատարման և վերահսկման մեխանիզմները: Հակամարտության վերափոխման գործը, իսկ մեր կազմակերպությունը կոչվում է հենց ««Imagine» հակամարտությունների վերափոխման կենտրոն», առաջին հերթին ընդունելն է, որ հարաբերությունների սրված վիճակում, վախի և միմյանց հանդեպ խիստ անվստահության պայմաններում քաղաքական լուծում գտնելն իրատեսական չէ, և ընդունելով դա՝ աշխատել հարաբերությունների քայլ առ քայլ վերափոխման վրա:

Մենք աշխատում ենք քաղաքական դիսկուրս ստեղծող այնպիսի ասպարեզներում, ինչպիսին են մամուլը, պատմության և այլ հասարակական գիտությունների դասավանդումը, հակամարտության թեմայով վերլուծաբանությունը, և այլն: Այս ասպարեզներն իրենց ամենօրյա գործունեության շրջանակներում վերարտադրում են թշնամու կերպարը, հայերի և ադրբեջանցիների միջև «բնական» ատելության առասպելը, համոզում մեզ իրավիճակի անելանելիության և պատերազմի անխուսափելիության մեջ: Հակամարտության վերափոխման դիրքից ելնելով՝ կարող եմ ասել, որ շատ քաղաքական առաջարկներ կան:

Դրանք վերաբերում են ազատ մամուլի զարգացմանը և այլ ժողովրդավարական գործընթացներին, պատմության և մյուս սոցիալական գիտությունների դասավանդման բարեփոխումներին և ազատականացմանը, ներառական հասարակության զարգացմանը, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, բռնության կոչեր անելու դադարեցմանը և այլն: Օրինակ, քանի դեռ ներկայումս Հայաստանում և Ադրբեջանում ապրող փոքրամասնությունները իրենց չեն զգում լիարժեք քաղաքացիներ, և նրանց իրավունքները ոտնահարվում են, կամ եթե իրենց տները ավելի քան 20 տարի առաջ լքած փախստականները մինչ այսօր չեն կարողանում վերադառնալ, ապա պատկերացնել, որ պատերազմած հայ ու ադրբեջանցի հասարակությունները կարող են գոյակցել ցանկացած մի պետության տարածքում՝ դժվար է: Իսկ ԼՂ հակամարտության կայուն լուծումն այսպես թե այնպես ենթադրում է այդպիսի գոյակցություն: Ամփոփելով ասեմ, որ բազմակողմանի քայլեր պետք է ձեռնարկվեն քաղաքական, իրավական, հասարակական և դիսկուրսային դաշտեր պատրաստելու համար, որից հետո միայն քաղաքական համաձայնագիրը իրատեսական կդառնա: Եվ այո, միջազգային ակադեմիայում և քաղաքացիական հասարակության դաշտում կա բարեփոխումներ ծրագրելու և իրականացնելու համապատասխան փորձ:

-Մի քանի տարի առաջ նշել էիք, որ բանակցային գործընթացը 20-րդ դարի կեսերի մեթոդներով է ընթանում, նոր մեթոդներ չեն կիրառվում: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է հիմա՝ ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացը, եթե խոսենք հայկական կողմի մասին՝ ինչպե՞ս է նա դրսևորում իրեն բանակցային գործընթացում, արդյո՞ք կարողանում է ներկայացնել մեր շահերը բանակցային սեղանին:

-20-րդ դարի կեսի և այսօրվա տարբերությունն այն է, որ այն ժամանակ պատերազմները ընկալվում էին զուտ որպես հակամարտություն պետությունների միջև, և լուծման մեխանիզմը կամ մեկը մյուսին ենթարկելն ու գաղութացնելն էր, կամ՝ պաշտոնական բանակցային գործընթացը:

ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը հենց այդ երկու սցենարների մեջ է կաղապարված՝ կամ մեզնից մեկը մյուսին կջախջախի ու իրեն կենթարկի, կամ պաշտոնյաները մեզ համար այդ հարցը կլուծեն: Մյուս կողմից, արդեն մոտ 50 տարի է, որ հասկանալի է դարձել այն, որ պատերազմները հազվադեպ են սկսվում կամ վերջանում ինչ-որ մի պաշտոնյայի քմահաճույքով: Բարեբախտաբար այսօր մենք միապետներ չունենք: Հակամարտությունը շատ ավելի բարդ մեխանիզմ է: Վերևում արդեն նշեցի, որ բացի քաղաքականից, այն ներառում է նաև դիսկուրսային, իրավական, պատմագրական կամ մեկնաբանական (ոչ թե պատմական), ավելացնեմ նաև՝ տնտեսական և այլ ոլորտներ: Մեզ մոտ շատ չնչին աշխատանք է կատարվում այս մյուս բոլոր ոլորտներում: Այսինքն` դաշտ չի պատրաստվում հիմնավոր վերափոխման և հետագա լուծման համար:

Ինչ վերաբերում է զուտ հետ-ապրիլյան բանակցային գործընթացին, ապա բանակցային գործընթաց այսօր փաստացի չկա: Կազանից ի վեր այդպիսի գործընթաց չկա: Կա մի աշխատանքային խումբ, որի հիմնական նպատակը լայնածավալ պատերազմի կասեցումն է, կամ գոնե հետաձգումը: Ո՛չ հայկական կողմը, ո՛չ էլ ադրբեջանական կողմը, երևի թե 2001-ից ի վեր ոչ մի հստակ քայլ չեն ձեռնարկել հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ և բանակցություններին նախընտրել են նրանց նմանակումը (իմիտացիան): Իսկ արդյո՞ք կարողանում է հայկական կառավարությունը ներկայացնել մեր շահերը բանակցային սեղանին․ եթե մեր շահերը ԼՂ-ում «ստատուս քվո»-ն պահելն է ինչքան հնարավոր է երկար, անկախ վճարվող գնից, նույնիսկ եթե դա Հայաստանի ինքնիշխանության հնարավոր կորուստն է, ապա՝ այո: Եթե նպատակը խաղաղությունը, անվտանգությունը, անկախությունն ու զարգացումն է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ժողովրդի, կարծում եմ, որ ոչ: Հայաստանում կատակի առարկա դարձած «Արտգործնախարարություն չունենալը», կամ ուրիշ բառերով ասած՝ 2010-ից ի վեր արտաքին քաղաքական մարտավարության բացակայությունը, դրա արտացոլումն են:

- Խոսենք բանակցային գործընթացի ֆորմատի մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող։  Ձեր կարծիքով՝ արդյո՞ք այն նպատակահարմար է, և կարողանո՞ւմ են միջնորդ երկրները ճիշտ ճանապարհ ընտրել առճակատում թույլ չտալու համար:

-ԵԱՀԿ Մինսկի խումբն իր գոյության առաջին մոտ 10-15 տարում բավական հաջող միջնորդային կառույց էր: ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան (որոշ չափով ներկայացնելով ԵՄ-ը) այն երկրներն էին, ում սատարումը կարող էր երաշխավորել (և ֆինանսավորել) հնարավոր համաձայնագրի պայմանների իրականացումը: Այդ տարիներին համանախագահ պետությունների միջև տարաձայնությունները մեծ չէին, իսկ երբ լինում էին, ԼՂ-ին հազվադեպ էին վերաբերում: Առավել ևս, ինչպես արդեն նշել եմ, 2008-2011 թվականներին համանախագահ երկրների կողմից լուծմանը նպաստելու ջանքեր էին գործադրվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, և իհարկե Ռուսաստանի նախագահների մակարդակով: Այդ ժամանակ Սարգսյանն ու Ալիևը չկարողացան պահն օգտագործել: 2012-ից ի վեր ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի կողմից սկսվեց բացահայտորեն անտեսվել: Վերջին տարիներին դժվար էր Վաշինգտոնում կամ Բրյուսելում ԼՂ-ի թեմայով հանդիպում կազմակերպել և գոնե 10 հոգի հետաքրքրված մասնագետ կամ պաշտոնյա գտնել: Առավել ևս Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն այնքան էին սրվել, որ համանախագահների միջև լիարժեք համագործակցություն դժվար էր պատկերացնել: Թրամփի ընտրվելուց հետո ԱՄՆ-ի դերը կշարունակի թուլանալ, իսկ Ռուսաստանի դերը ուժեղանալ: Վերջինս ամենայն հավանականությամբ կրկին կստանձնի տարածաշրջանում հեգեմոնի դերը: ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր դեռ շատ մի կարևոր դեր է խաղում՝ կասեցնելով լայնածավալ պատերազմը: Սակայն նա այդ դերը տարեցտարի ավելի վատ է կատարում: Իսկ իրական և լիարժեք բանակցային գործընթացի համար արդեն ակնհայտորեն նոր ձևաչափի (կամ ձևաչափերի) կարիք կա:

-ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում «փոխզիջումը» ցանկացած պարագայում ընկալվում է որպես կորուստ ու պարտություն: Ապրիլյան պատերազմից հետո վկայակոչվում են Մադրիդյան, Կազանյան սկզբունքները. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածքների վերադարձի հարցը ամենահուզառատ քննարկումների թեմա են դառնում: Ձեր կարծիքով՝ այժմ այդ քննարկումները որտե՞ղ են տանում: Հաշվի առնելով ներկա զարգացումները՝ ի՞նչ սպասենք ապագայում:

-Փոխզիջումներն իրոք որ այսօր ընկալվում են որպես կորուստ թե՛ հայկական կողմից, թե՛ ադրբեջանական: Եվ քանի դեռ այդ ընկալումը համատարած է, լուծում գտնելն անհնար է: Չկա մտապատկեր, չկա (եթե չվախենանք այդ բառից) երազանք, թե ինչպիսին կարող է լինել այլընտրանքային ապագան անկախ և բարեկեցիկ, անվտանգ և հարևանների հետ համերաշխ ապրող կովկասյան երկրներում: Եվրոպացիներն էլ դարերով պատերազմել են, քանի չկար այդ երազանքը և փոխզիջումներն ընկալվում էին որպես կորուստ: Միայն ԵՄ-ի տեսքով այլընտրանքային մտապատկերը թույլ տվեց նրանց ի վերջո նայել փոխզիջումներին որպես ներդրում փոխվստահության և համատեղ ապագայի կառուցման գործում:

 

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

«Северная красота» пусков Плесецка



Мир

В Турции для россиян открылся отель самой дорогой гостиничной сети: стало известно, за сколько в нём можно отдохнуть. А вы уже приценились?




Українські новини

Estischool - Школа за британською програмою



Новости 24 часа

Lipatov Sound заявил о выходе нового трека “Red City”



Game News

Microsoft reckons its new Prism x86 emulation for Arm PCs is as good as Apple's Rosetta



Москва

Воскресшего Иисуса могут дополнительно установить в церквях, вместо черепа.



News Every Day

Move over Harry Kane and Jude Bellingham the real England champ is a 15 yr old SUBBUTEO star



Авто

До четырех полос расширят участок трассы Р-132 Золотое кольцо во Владимирской области к юбилею Суздаля



Москва

Мособлдума и Народное собрание Дагестана подписали соглашение о сотрудничестве



Юлия Савичева

«Прыгала, как сумасшедшая»: Юлия Савичева рассказала об исполнении давней мечты в шоу «УТРО. ТНТ»



Москва

Мособлдума и Народное собрание Дагестана подписали соглашение о сотрудничестве



Большой шлем

Dagospia: Синнер и Калинская вместе поужинали в ресторане в Париже



Москва

С чего начинается любое заболевание?



Пятёрочка

«Пятёрочка» выяснила, где в России больше всего любят винегрет



Симферополь

Массовая драка произошла на одной из улиц Симферополя



Москва

Театр «Модерн» представит спектакль к 130-летию Олдоса Хаксли



Москва

Собянин рассказал о рейтинге регионов по уровню развития государственно-частного партнерства



Москва

Количество пользователей-инвесторов на платформе «Атомайз» превысило 72000



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения





Путин в России и мире
Москва

Кадыров пригласил Путина посетить Чечню


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин сегодня вечером вылетит в Минск, где встретится с Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

У Шнурова появились вопросы к журналистам после появления информации о задолженности по налогам



Москва

В Финляндии заявили, что не готовы к проведению ЧМ по лыжным видам спорта

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net