ՀԱԿ-ը վարչության նիստում հաստատել է կուսակցության ընտրովի մարմինների ընտրության կարգը
Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության և հանրապետական խորհրդի նիստ, այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Հայ Ազգային Կոնգրեսի ընտրովի մարմինների (նախագահի, վարչության, տարածքային խորհուրդների, վերահսկիչ հանձնաժողովի) ընտրության կարգի մասին նախագիծը և այն ներկայացրել է Հանրապետական խորհրդի հաստատմանը:
Հանրապետական խորհուրդն իր նիստում հաստատել է վարչության կողմից ընդունված և Հանրապետական խորհուրդին ներկայացված Հայ Ազգային Կոնգրեսի ընտրովի մարմինների ընտրության կարգը:
Խորհրդի նիստում քննարկվել են նաև առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպական հարցեր: