Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություններ են կանխվել
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են հանցավոր խմբի 10 անդամի, որոնք մտադիր էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել մարդաշատ վայրերում: Այդ մասին գրում lenta.ru կայքը:
Նշվում է, որ ձերբակալվածները կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են, նրանց մոտ հայտնաբերվել են մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկներ, հրազեն և կապի միջոցներ:
Ձերբակալվածները ինքախոստովանական ցուցմունքներ են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու առնչությամբ: