Հարավային Կորեայում երկրի նախագահի դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում
Հարավային Կորեայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Սեուլ քաղաքի կենտրոն և պահանջել երկրի նախագահ Փակ Կըն Հյեի հրաժարականը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Ռենհափ» գործակալությանը:
Ցուցարարները մտադիր են ուղևորվել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնական նստավայր՝ Կապույտ տուն:
Ցուցարարները կասկածներ ունեն, նախագահն իր ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին, որին հասանելի են եղել գաղտնի փաստաթղթերը, և որը իր ազդեցությունն է ունեցել կառավարության ներքին կադրային փոփոխությունների հարցում, թույլ է տվել խառնվել պետական քաղաքականությանը:
Նշվում է, որ այս պահին նախագահի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի վրա է՝ 5%:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի բնակչության մոտ 90 տոկոսը դժգոհ է նախագահի վարած քաղաքականությունից։