Նեյմարը սեփական ինքնաթիռով Բրազիլիա է ուղևորվել Մեսսիի և Մասկերանոյի հետ
Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը ժամանել է Բելու-Օրիզոնտի, որտեղ կայանալու է Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի՝ Արգենտինայի հավաքականի հետ հանդիպումը:
Հարձակվողը Եվրոպայից Հարավային Ամերիկա է մեկնել իր անձնական ինքնաթիռով: Նեյմարի հետ են եղել Արգենտինայի հավաքականի պաշտպան Խավիեր Մասկերանոն և հարձակվող Լիոնել Մեսսին:
Երեքն էլ հանդես են գալիս կատալոնական «Բարսելոնայում»: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին: