Ֆրանսիայում 3 ներգաղթյալի են ձերբակալել` Կալեում թարգմանչուհու բռնաբարության գործով
Փարիզում 3 ավղանստանցի ներգաղթյալ է կալանավորվել: Նրանք կասկածվում են ֆրանսիական Կալե քաղաքի ներգաղթյալների ճամբարում թարգմանչուհուն բռնաբարելու մեջ:
Ինչպես հայտնում է Russia Today-ը` մեջբերելով BFMTV ֆրանսիական հեռուստաալիքի տվյալները, 30-35 տարեկան երեք տղամարդ ձերբակալվել է օտարերկրացի աշխատակիցների կենտրոնում` Փարիզի արվարձաններից մեկում:
Դատախազությունը նշում է, որ կալանավորված անձանց մեղքը դեռևս չի հաստատվել: Տղամարդիկ հերքել են իրենց մասնակցությունը կատարված հանցագործությանը:
Միջադեպի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 18-ին, երբ հաղորդվում էր, որ անհայտ անձը Կալեում բռնաբարել է 38-ամյա թարգմանչուհու: