Ալաշկերտը նոր համալրումներ ունի
«Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրել են ևս երկու մարզիչներ՝ Մանուկ Սարգսյանն ու Տիգրան Ասլանյանը,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մանուկ Սարգսյանն «Ալաշկերտում» կկատարի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները: Վերջինս ունի մարզչական A կարգ: Մարզչական B կարգ ունեցող Տիգրան Ասլանյանը կաշխատի որպես դարպասապահների մարզիչ:
Երկու մասնագետներն էլ «Ալաշկերտի» հետ 1,5 տարի ժամկետով պայմանագիր են կնքել: Փոխադարձ համաձայնությամբ «Ալաշկերտի» հետ պայմանագիրը խզել է մարզիչ Արմեն Ադամյանը: