Հոլիվուդյան կասկադյորները դրիֆթինգ են ցուցադրել Lamborghini Huracan թյունինգային մոդելով (տեսանյութ)
Հոլիվուդյան վարորդ-կասկադյորներ Սամուել և Էվա Հուբինեթները դրիֆթինգ են կատարել Lamborghini Huracan թյունինգային սուպերքարի ղեկին Lamborghini Newport Beach ամերիկյան դիլերային կենտրոնի կայանատեղիում` իտալական ապրանքանիշի այլ մոդելների կողքին:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, համապատասխան տեսանյութը հրապարակվել է Driving Line յութուբյան ալիքում:
Սուպերքարը պատրաստել է Trinity Autosport թյունինգային ընկերությունը` Հուբինեթ ամուսինների պատվերով: Կուպեն համալրվել է թափքի ածխածնային աերոդինամիկ դիմամասով, առավել հզոր հետևի արգելակներով: