Պետպատվերը «մորթել է» գրահրատարակչության ոլորտը. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)
«Պետպատվեր» հասկացությունը «սպանել, մորթել է» գրահրատարակչության ոլորտը Հայաստանում. սա «Անտարես» մեդիահոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքն է։
Նա, պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Կառավարության պատասխանատուի հայտարարությունից, որ ոլորտի առաջնահերթություններից մեկը լինելու է գրահրատարակչական ոլորտի զարգացումը, ասաց, որ իրականությունը մի քիչ այլ է, քիչ ավելի քիչ պայծառ է, քան պատկերացնում է նախարար Արմեն Ամիրյանը:
Անդրադառնալով ոլորտում պետպատվերի շրջանակներում տպագրությանը, հրատարակիչն ասաց. «Վերջին 15-18 տարիներին հրատարակչական ոլորտը սովետական, կիսասովետական, սովետական խուժան մարքեթինգային եղանակով զարգացող ոլորտ էր»:
Մանրամասները` տեսանյութում