Իտալիայում փրկարարները փլատակների տակից դուրս են բերում երկրաշարժից հետո ողջ մնացած շանը (տեսանութ)
Իտալացի փրկարարները փլատակների տակից ողջ մնացած շուն են դուրս բերել և կրոնական քանդակներ ու սրբապատկերներ են փրկել վերջին տասնամյակներում երկրում կիրակի տեղի ունեցած ուժեղագույն երկրաշարժից հետո:
Ինչպես ներկայացնում է Reuters-ը, փրկարարների աշխատանքը պատկերող տեսանյութում երևում է, թե ինչպես է փրկարարների շունն իրենց առաջնորդել դեպի քանդված կառույցի այն հատվածը, որտեղ փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած կենդանուն:
Նորչա քաղաքում փրկարարական աշխատանքներ կատարելիս նաև անվնաս մնացած սրբապատկերներ և արձանիկներ են հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ 6.6 մագնիտուտ ուժգնության երկրաշարժը ավերածությունների էր հանգեցրել Իտալիայի 100 քաղաքում, ինչի հետևանքով 15000 մարդ մնացել էր առանց տանիքի:
Տեսանյութը՝այստեղ։