Չեմպիոնների լիգային մասնակցած ակումբերը 1.345 միլիարդ եվրո կստանան
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանին մասնակցած ակումբներին ուղղված միջոցների բաշխման մասին տեղեկատվությունը:
Ընդհանուր առմամբ, Չեմպիոնների լիգային մասնակցող ակումբները ստանալու են 1,345 միլիարդ եվրո եկամուտ:
Գումարների չափը կախված է ակումբի գրանցած արդյունքներից և հեռուստահեռարձակումների արժեքներից:
ՈւԵՖԱ-ից ամենամեծ եկամուտը ստացել է կիսաեզրափակիչ հասած «Մանչեսթեր Սիթին»՝ 83, 9 միլիոն եվրո:
Մրցաշարի հաղթող Մադրիդի «Ռեալը» ստացել է 80,1 միլիոն եվրո: Եզրափակչի մասնակից «Աթլետիկոն»՝ 69,7 միլիոն: