Սերբը բասկետբոլ է խաղացել այրվող գնդակով (լուսանկարներ, տեսանյութ)
Պրոֆեսիոնալ սթրիթբոլեր Նեմանյա Բլազիչը վաղուց մեծ ճանաչում է ձեռք բերել վիրտուալ տիրույթում, որտեղ պարբերաբար կիսվում է գնդակի օգնությամբ ցուցադրվող հմտություններով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, օրերս երիտասարդ սերբը հրապարակել է տեսանյութ, որում ի ցույց է դնում բասկետբոլում ունեցած հմտությունները՝ ձեռքերում պահելով այրվող գնդակը:
«Սիրում եմ այսպիսի խենթ տեսանյութեր նկարահանել ու ցուցադրել դրանք մարդկանց՝ հատկապես երեխաներին»,- տեսանյութին կից գրել է երիտասարդը՝ հավելելով, որ ինքը Սերբիայի լավագույն սթրիթբոլերն է: