Առատ ձյան պատճառով դադարեցվել է երթևեկությունը Սևան–Դիլիջան ճանապարհահատվածում
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է դարձել երթևեկությունը Դիլիջանի ոլորաններում, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանությունից հայտնում են, որ լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդեն՝ երթևեկության հետ կապված փոփոխության դեպքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիլիջանի ոլորաններում ծանրաքարշ մեքենաների շարժը դադարեցված է։