U2 ռոք խմբի վոկալիստը դարձել է Glamour ամսագրի «Տարվա կին» անվանակարգի առաջին տղամարդը
Իռլանդական U2 ռոք խմբի վոկալիստ Բոնոն դարձել է Glamour ամսագրի «Տարվա կին» անվանակարգի առաջին տղամարդը, հաղորդում է Associated Press-ը: Դափնեկիրներն իրենց մրցանակները կստանան նոյեմբերի 14-ին` Լոս Անջելեսում:
Glamour ամսագրի ներկայացուցիչները պարզաբանել են, որ իրենք տարիներ շարունակ քննարկել են «Տարվա կին» անվանակարգում տղամարդկանց ներառելու հարցը և ի վերջո եկել են այն եզրահանգման, որ ներկայումս արական սեռի շատ ներկայացուցիչներ հիանալի գործեր են անում կանանց համար: Բոնոն ընտրվել է որպես դափնեկիր մասնավորապես այն բանի համար, որ մեկնարկել է «Աղքատությունը սեքսիզմ է» շարժումը:
Երաժիշտը հայտնել է, որ գենդերային հավասարության պայքարը չի հաղթի, մինչև դրան չմիանան տղամարդիկ:
«Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում այս խնդրի համար, այդ պատճառով պետք է մասնակցենք դրա լուծմանը»,- ասել է Բոնոն: