Twitter-ը հայտարարել է Vine վիդեո ծառայությունը փակելու մասին
Twitter սոցիալական ցանցը հայտարարել է Vinе 6 վայրկյան տևողությամբ տեսանյութերի ծառայությունն անմիջապես փակելու մասին:
Ինչպես հայտնում է The Independent-ը, սոցցանցը բջջային հավելվածը դադարեցնելու մասին որոշումը կայացրել է ընթացիկ ճգնաժամից դուրս գալու նպատակով արվող կրճատումների շրջանակներում: Ընկերության հաղորդագրության համաձայն` հավելվածի աշխատանքը կդադարեցվի առաջիկա ամիսների ընթացքում:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, միկրոբլոգների ծառայությունը պատրաստվում է աշխատակիցների զանգվածային կրճատումներ անել, որի մասին պաշտոնապես պետք է հայտարարի առաջիկա օրերին: