«Ռուսաստանի հարուստ երեխաները» Մախաչկալայում մրցավազք են կազմակերպել` շարժվելով հանդիպակաց գծով (տեսանյութ)
Համացանցում տեսագրություն է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է Gelandewagen մակնիշի սև գույնի արտաճանապարհայինը շարժվում հանդիպակաց գծով և շրջանցում ավտոմեքենաներին Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի փողոցներից մեկում:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, տեսանյութը հոկտեմբերի 21-ին հրապարակվել է Instagram-ի «Ռուսաստանի հարուստ երեխաներ» (richrussiankids) էջում` abdulvahidovabdulaziz օգտատիրոջ կողմից:
Տեսագրությանը կից գրված էր հետևյալ գրառումը. «Երբ մեքենա վարելու ոճը հարմարվում է տրամադրությանը»` #untouchable (անձեռնմխելիները) հեշթեգի ներքո:
Տեսանյութի հեղինակների գործողությունները ենթադրում են ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12.15 հոդվածի խախտում, որի համար 5000 ռուբլու չափով վարչական տուգանք կամ 4-6 ամիս ժամկետով մեքենա վարելու իրավունքից զրկում է սահմանվում: