Հայտնի են Բանանցի ֆուտբոլիստների ապաքինման ժամկետները
Երևանի «Բանանցի» մամուլի ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ է անհրաժեշտ թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստներին վերականգնման համար:
Վալտեր Պողոսյանն ու Ստեփան Ղազարյանը ապաքինված կլինեն մոտ չորս շաբաթից, Ալեքսանդր Հովհաննիսյանի վերականգնման համար անհրաժեշտ է չորսից հինգ շաբաթ:
Յասմին Մեցինովիչը ուսի հոդախախտից հետո հետվիրահատական շրջանում է և նրա ապաքինման վերաբերյալ ստույգ ժամկետ չի նշվում:
Լուսանկարը՝ «Բանանցի» պաշտոնական կայքից