Նեյմար. Բարսելոնայի հանդերձարանը վախեցնում էր ինձ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, ով այսօր երկարաձգել է թիմի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականը, պատմել է «Նոու Կամպում» անցկացրած առաջին ամիսների մասին:
«Հանդերձարանը վախեցնում էր ինձ: Ես գիտեի, որ «Բարսելոնա» տեղափոխվելը մեծ իրադարձություն է, այդ պատճառով շոկային վիճակում էի:
Երբ հանդերձարան մտա, տեսա, որ ֆուտբոլիստները շատ համեստ են իրենց պահում: Մենք լավ ընկերներ դարձանք», - ասել է բրազիլացի հարձակվողը: