Չելսին փորձում է բաց չթողնել 11-ամյա հարձակվողին
Լոնդոնի «Չելսիի» 11-ամյա հարձակվող Էմրամ Սոգոլոյի ծառայություններով արդեն հետաքրքրված են մի շարք ակումբներ, որոնք սկաուտներ են ուղարկում պատանի ֆուտբոլիստի խաղին հետևելու համար, հայտնում է «Telefoot»-ը:
Այս հանգամանքը անհանգստացնում է «Չելսիին», ուստի լոնդոնյան ակումբը նամակներ է ուղարկել ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբներին, նշելով, որ Սոգոլոն մնալու է «Չելսիում»:
Անգլիական մամուլի հաղորդմամբ, Սոգոլոյի ծառայություններով առավելապես հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: