Ամերիկուհին կենդանիների է պատկերում նուրբ փետուրների վրա (լուսանկարներ)
Boredpanda.com-ը ներկայացրել է ամերիկացի նկարչուհի Քրիստլ Միսիլդայնի ստեղծագործությունները, որը վերջերս կենտրոնացել է փետուրներին նկարչության վրա:
Նկարչուհին հաջողությամբ է հաղթահարել բարակ ու նուրբ փետուրների վրա գունային խառնուրդներ ստանալու և պատկերներն ուրվագծելու մարտահրավերը: Արդյունքն իսկապես տպավորիչ է:
Նման նուրբ «կտավի» հետ աշխատել կարող են ոչ բոլոր նկարիչ-վարպետները: Ամերիկուհին բավականին նուրբ վրձին և ակրիլային ներկեր է օգտագործում: Փետուրները նրան են նվիրաբերում թութակ ունեցող ծանոթները: Երբեմն էլ նկարչուհին օգտագործում է իր սեփական 5 ընտանի թռչունների փետուրները: