Mercedes-Benz-ը գաղտնազերծել է նորագույն պիկապի արտաքին տարրերը (տեսանյութ)
Mercedes-Benz ընկերությունը տեսանյութ-թիզեր է ներկայացրել, որում ցուցադրել է նոր կոնցեպտային պիկապի արտաքին տարրերը:
Motor.ru-ի հաղորդմամբ` նորույթի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 25-ին` Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվելիք հատուկ միջոցառման ժամանակ:
Նորույթը կկառուցվի Nissan Navara պիկապի ներկայի սերնդի մոդելի հիման վրա: Նախնական տվյալների համաձայն` GLT-Class կամ X-Class անվանումով սերիական տարբերակի շարժիչների շարքում կներառվեն 188 ձիաուժ հզորություն զարգացնող, 2.3 լիտր ծավալով դիզելային շարժիչը, ինչպես նաև 225 ձիաուժ հզորությամբ, «ծանր վառելիքով» աշխատող 6 մխոցային շարժիչը: