Մոուրինյու. Աբրամովիչը պաշտոնանկ արեց ինձ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղից առաջ խոսել է «Ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մանրամասների մասին:
«Ռոման Աբրամովիչը որոշեց պաշտոնանկ անել ինձ: Այդ որոշումը երկկողմ չէր, թեպետ ես վիրավորված չեմ որևէ մեկից:
Նախընտրեցի աշխատել Պրեմիեր լիգայում և երջանիկ եմ, որ գլխավորել եմ «Մանչեսթեր Յունայթեդը», - Մոուրինյուի խոսքն է փոխանցել «Sky Sports»-ը: