Իսլամիստ գրոհայինները մահպատժի են ենթարկել Հալեպի տեղական ինքնակառավարման մարմնի 14 ներկայացուցչի
Սիրիայի Հալեպ քաղաքում գրոհայինները մահապատժի են ենթարկել տեղական ինքնակառավարման մարմինների 14 ներկայացուցչի այն բանի համար, որ վերջիններս կոչ էին անում հեռանալ ահաբեկիչների կողմից վերահսկվող շրջաններից:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ:
««Ահրար աշ-Շամ» խմբավորման գրոհայինները հրապարակավ մահապատժի են ենթարկել արևելյան Հալեպի տեղական ինքնակառավարման մարմնի 14 ներկայացուցչի, քանի որ նրանք տեղի բնակիչներին և զինված խմբավորումների անդամներին կոչ էին անում լքել ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքից», - ասվում է հաղորդագրության մեջ: