Սուարեսի հերթական «կեղտոտ» հնարքը (տեսանյութ)
Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը Պրիմերայի 8-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղում աչքի է ընկել ոչ մարզական պահվածքով:
Հանդիպման 35-րդ րոպեին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը հարվածել է մրցակցի՝ Ալեխանդրո Արիբասայի գլխին:
Այդ դրվագը չի նկատել մրցավարը, սակայն հնարավոր է, որ Սուարեսը որակազրկվի կարգապահական կոմիտեի կողմից: