Ահաբեկիչները ռմբակոծել են Հալեպի կենտրոնական թաղամասերը. կան զոհեր
Արմատական խմբավորումների գրոհայինները ականանետերից կրակ են բացել Սիրիայի Ալ-Համիդիա և Սեյիդ Ալի շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, շուրջ 20 քաղաքացի վիրավորվել։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է քաղաքի կենտրոնական հիվանդանոցի աշխատակիցը:
«Ահաբեկիչները ռմբակոծել են Ալ-Համիդիա և Սեյիդ Ալի շրջանները: Երկու կին տեղում մահացել է, շուրջ 20 մարդ բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Հինգշաբթի առավոտյան ականանետային հարձակման է ենթարկվել Սլեյմանիա թաղամասի դպրոցը, ինչի հետևանքով 7 երեխա է զոհվել, տասնյակից ավելի երեխաներ վիրավորվել են:
Սեպտեմբերի սկզբից մինչև հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հալեպում ահաբեկչական գործողությունների և ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 130 երեխա է սպանվել: