Զանգեր-Սարավան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18.45-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Զանգեր-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: