Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայում մեծ արագությամբ ընթացող մեքենայի՝ հեծանվորդ երեխային հարվածելու պահը (տեսանյութ)
Վերահսկողության տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ Մոսկվայում մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան հարվածում է հեծանվով երթևեկող տղային:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, վթարը տեղի է ունեցել մոսկովյան բակերից մեկում: Տուժողը 4-րդ դասարանի աշակերտ է, ով հեծանվով անցնելիս է եղել փողոցը:
Տեսանյութը խմբագրություն է ուղարկել պարբերականի քաղաքացիական թղթակիցը LifeCorr հավելվածի միջոցով:
Ներկա պահին ոստիկանության աշխատակիցները փնտրում են հանցագործին:
Կոտրվածքներ և վնասվածքներ ստացած տղան ուղղաթիռով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: