Նյու Յորքում կայացել է հեղափոխական ձևաչափով նկարահանված «Բիլլի Լինի երկար զբոսանքը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
Նյու Յորքի կինոփառատոնում, որն անցկացվում է այս օրերին, կայացել է Էնգ Լիի «Բիլլի Լինի երկար զբոսանքը» ռազմական դրամայի պրեմիերան:
Ինչպես ներկայացնում է filmpro.ru-ն, ֆիլմի ստեղծման ժամանակ տիտղոսակիր ռեժիսորը հեղափոխական տեխնոլոգիա է կիրառել. բոլոր տեսախցիկները նկարահանման հրապարակում տեսագրում էին 4k կետայնությամբ և վայրկյանում 120 կադր նկարելով: Ներկա պահին գրեթե բոլոր ֆիլմերը էկրան են բարձրանում վայրկյանում 24 կադր ձևաչափով:
Որքան բարձր է կադրի հաճախականությունը, այնքան ավելի իրական է դառնում պատկերը: Ռեժիսորը սեպտեմբերին տված հարցազրույցում խոստովանել է, որ նկարահանումների ժամանակ ստացված պատկերի որակը զգալիորեն զարմացրել է և բուռն արձագանք է առաջացրել:
Ժամանակակից հանդիսատեսը, որը սովորել է անցյալ դարում սահմանված 24 կադր/վայրկյանում չափանիշին, դեռևս բացասական է արձագանքում նոր տեխնոլոգիային: Համացանցում հրապարակված կարծիքների համաձայն` «Բիլլի Լինի երկար զբոսանքը» ֆիլմը չափազանց իրական է ստացվել: