Ռուսաստանում բազմաբնակարան շենքին բախված բեռնատարի թափքում հայտնված 4 երեխաները զոհվել են
Պարզվել է ՌԴ Սվերդլովսկի մարզում բազմաբնակարան շենքին բախված բեռնատարի 5 զոհված ուղևորների ինքնությունը:
Life.ru-ի փոխանցմամբ` զոհվածներից 4-ը երեխաներ են եղել: Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես են երեխաները հայտնվել բեռնատարի թափքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Սվերդլովսկի մարզի շրջաններից մեկում բեռնատարը բախվել է բազմաբնակարան բնակելի շենքին, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս մեկը`վիրավորվել:
«Բեռնատար մեքենան դեռևս չպարզված պատճառով բախվել է Սովխոզնի փողոցում գտնվող երկհարկանի բազմաբնակարան շենքին: Նախնական տվյալների համաձայն` բեռնատարում գտնվող 6 մարդկանցից 5-ը զոհվել են, տուժած երեխան միջին աստիճանի ծանրությամբ տեղափոխվել է հիվանդանոց», - տեղեկացրել էր РИА Новости-ն` վկայակոչելով շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը: