Շվեդիայի դպրոցներից մեկում գենդերային առումով չեզոք հանդերձարան կկառուցվի աշակերտների համար
Շվեդիայի Էսկիլստունա քաղաքի դպրոցներից մեկում հավելյալ հանդերձասրահ կկառուցեն այն երեխաների համար, ովքեր չեն կողմնորոշվել իրենց սեռի հարցում:
«Մենք այս հարցը քննարկել են աշակերտների հետ և հասկացել, որ անհրաժեշտ է հավելյալ հանդերձասրահ կառուցել», - The Local-ի փոխանցմամբ` ասել է կրթական հաստատության տնօրենը:
Հաղորդվում է, որ դպրոցի աշակերտուհիներից մեկը տղա է ծնվել, սակայն իրեն աղջիկ է կարծում: Վերջինս անդադար բախվում էր միևնույն խնդրին. նրան թույլ չէին տալիս օգտվել կանացի հանդերձարանից: Փոխարենը` նրան թույլատրել էին զգեստափոխվել իր սեփական փոքրիկ սենյակում:
Երեխայի խոսքով` ինքն իրեն այժմ ապահով է զգում, երբ զգեստափոխվում է ֆիզպատրաստության դասից առաջ և հետո:
Դպրոցի տնօրենի խոսքով` նոր հանդերձասրահի կառուցումը կավարտվի 2017-ի գարնանը: