Փարիզում հազարավոր ցուցարարներ բողոքի են դուրս եկել միասեռ ամուսնությունների դեմ
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Փարիզի փողոցներ`մասնակցելու միասեռ ամուսնությունների դեմ անցկացվող երթին:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, տեղի ոստիկանության գնահատմամբ՝ ավանդական ընտանիքների աջակցման ցույցին մասնակցել է շուրջ 24 000 մարդ, մինչդեռ կազմակերպիչները հաղորդում են 200 հազար ցուցարարների ներկայության մասին:
Ինչպես հաղորդվում է, ցուցարարները դեմ են հանդես եկել նաև օժանդակող վերարտադրողական տեխնոլոգիաների և փոխնակ մոր ծառայությունների կիրառմանը, որոնք օգնում են միասեռական զույգերին երեխաներ ունենալ:
Նշենք, որ միասեռ ամուսնությունները Ֆրանսիայում օրինականացվել են 2013-ին, ինչը հակասական արձագանք է գտել հասարակության շրջանում: