Ալեգրի. Բուֆոնն իր սխալով ցանկացավ արթնացնել թիմակիցներին
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Ուդինեզեի» հետ խաղում (2:1) թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի թույլ տված սխալի մասին:
«Բուֆոնի սխալն ինձ շատ չի անհանգստացնում: Նախորդ մրցաշրջանում նա հիսուն հանդիպում է անցկացրել: Ես կասեի, որ այս սխալով դարպասապահը ցանկացավ արթնացնել ֆուտբոլիստներին և վերադարձնել խաղադաշտ:
Դրանից հետո Բուֆոնը հիանալի սեյվ կատարեց», - նշել է իտալացի մասնագետը: